Անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահ

Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվելուց և նոր մոտեցումներ որդեգրելուց։

Հանրային հատվածի նորարարությունների ֆորումի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվելուց և նոր մոտեցումներ որդեգրելուց։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում։  Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլ նաև մտածողության փոփոխություն։ Այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, համագործակցություն տարբեր հաստատությունների միջև և քաղաքացիների կարիքներին ավելի զգայուն լուծումներ։

Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն շարժվում է այդ ուղղությամբ՝ իրականացնելով հանրային կառավարման կարևոր և խորքային բարեփոխումներ։ Այս փոփոխությունների նպատակն է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ և ավելի հաշվետու՝ այն համապատասխանեցնելով ժողովրդավարական նորմերին և ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին»,- ասել է նա։

ՀՀ նախագահի խոսքով՝ այս ճանապարհին առանձնահատուկ կարևոր դեր ունեն հանրային ծառայողները՝ պաշտոնյաներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում են արդյունք, առաջարկում նոր լուծումներ և նպաստում ավելի արդյունավետ պետական համակարգի ձևավորմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն