Խոսք կա, որ իրանահայերի շրջանում 2 հոգի թեթև վիրավորներ կան, բայց դա հաստատված չէ. Սինանյան | news.am

«Մենք  անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգույշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում և հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը»,- ասաց նա։

Հարցին՝ վիրավորներ կամ զոհեր կա՞ն հայերի շրջանում, Սինանյանը պատասխանեց. «Խոսք կար, որ իրանահայերի շրջանում թեթև վիրավորներ կային երկու հոգի, բայց շատ դժվար է այդ ամենը հաստատելը։ Հաճախ ասում են, այդ որ երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնում ենք, փորձում ենք հաստատել, պարզվում է, որ կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել։ Այս տեղեկությունն էլ հաստատված չէ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն