Սթափության զննություն չանցնելու համար անձը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Արարատի մարզի պարեկները մարտի 14-ին՝ գիշերային ծառայության ժամանակ, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, անկանոն վարելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենան:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանի բնակիչ 50-ամյա վարորդը սթափության վիճակի զննություն չանցնելու համար փորձել է կաշառել պարեկներին: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին:

«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն