Զելենսկին ժամանել է Լոնդոն | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն՝ վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպելու։

Նախատեսվում է, որ Զելենսկին նաև կհանդիպի թագավոր Չարլզի հետ Բուքինգհեմյան պալատում, ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում։

Դաունինգ սթրիթն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Ուկրաինան պատրաստվում են համաձայնություն կնքել՝ անօդաչուներից եկող սպառնալիքներին դիմակայելու համար։

Լոնդոնյան հանդիպումներից հետո Զելենսկին վաղը կմեկնի Իսպանիա։

Եվրոպական այս այցերը տեղի են ունենում մի փուլում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես՝ 30 օրով թույլ է տվել գնել ռուսական նավթը՝ խորացնելով մտավախությունները, որ Կրեմլը կարող է մերձավորարևելյան պատերազմից հետո ամրապնդել դիրքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն