Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց․ նա չի կարող շփվել Արագածոտնի թեմի հոգևորականների հետ | factor.am

factor.am Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Որպես այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքի հետ համատեղ դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։

Միաժամանակ, դատարանը սահմանեց մի շարք սահմանափակումներ: Բացի այդ՝ Պռոշյանին արգելվեց այցելել թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ։

Եպիսկոպոսը կալանավորվել էր 2025-ի հոկտեմբերին Արագածոտնի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո։ Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն