Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին արցախցիների մասնակցության իրավունքի մասին | news.am

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մարտի 17-ին հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հայկ Մամիջանյանը հյուրերին դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն