factor.am Եվրամիությունն Ուկրաինային առաջարկել է տեխնիկական աջակցություն և ֆինանսավորում՝ «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման համար, որը վնասվել էր հունվարի 27-ին Ռուսաստանի կողմից իրականացված հարվածի հետևանքով։ Կիևն ընդունել է առաջարկը։
Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարության մեջ, գրում է The Insider-ը։
Դրանում նշվում է, որ ԵՄ-ն «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ուկրաինայի և անդամ պետությունների հետ՝ Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումները վերականգնելու համար, որոնք ընդհատվել էին ենթակառուցվածքների վրա հարձակումից հետո։
«ԵՄ-ն տեխնիկական աջակցություն և ֆինանսավորում է առաջարկել Ուկրաինային։ Ուկրաինացիները ողջունել և ընդունել են այս առաջարկը։ Եվրոպացի փորձագետները պատրաստ են անմիջապես սկսել աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում