Իրանական արկից հրդեհ է բռնկվել ԱՄԷ-ում Ավստրալիայի ռազմաբազայում | armenpress.am

armenpress.am Իրանական արկի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ավստրալիայի ռազմաբազայում։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

«Իրանական արկը հարվածել է բազայի մոտակայքում։ Ես կարող եմ հաստատել, որ ավստրալացի անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել, և այս պահին բոլորը լիովին անվտանգ են», – լրագրողներին ասել է Ալբանիզը։

Նա տեղեկացրել է, որ արկի հարվածից փոքր հրդեհ է բռնկվել, ինչից «աննշան վնասվել են բնակելի շենքն ու բժշկական հաստատությունը»։

«Բազա տանող ճանապարհին այդ արկի հարվածի հետևանքով առաջացած փոքր հրդեհի պատճառով բազայի բնակելի և բժշկական հատվածներն աննշան վնասվել են», – հավելել է նա։

Ալբանեզեն չի նշել, թե անձնակազմի քանի անդամ է եղել բազայում այդ պահին կամ արդյոք այնտեղ ներկա են եղել որևէ այլ երկրի քաղաքացիներ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն