Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի ցանկացած արտաքին ագրեսորի. նախագահ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ruԿուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի արտաքին ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։

«Վատագույն սցենարի պարագայում էլ Կուբայի ժողովուրդը վստահ է, որ ցանկացած արտաքին ագրեսոր անհաղթահարելի դիմադրության կհանդիպի», – գրել է նա Х սոցցանցում։

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ն գրեթե ամեն օր սպառնում է տապալել Կուբայի սահմանադրական կարգը՝ որպես պատրվակ օգտագործելով 60 տարվա ճնշումների և կղզին մեկուսացնելու փորձերի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները։

«Նրանք փորձում են և հայտարարում են երկիրը, նրա ռեսուրսները, նրա սեփականությունը և նույնիսկ նրա տնտեսությունը (որը փորձում են խեղդել) գրավելու ծրագրերի մասին` մեզ կոտրելու համար։ Միայն դրանով է բացատրվում այն ​​կատաղի տնտեսական պատերազմը, որն օգտագործվում է որպես կոլեկտիվ պատիժ ամբողջ ժողովրդի դեմ», – գրել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր Կուբային «թշնամական հեղաշրջմամբ», հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շուտով ինչ-որ բան կանի Կուբայի հետ, ինչպես նաև նշել, որ «Կուբան վերցնելը մեծ պատիվ կլինի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն