ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիայի գործողությունները «Հեզբոլլահի» դեմ, Դամասկոսը տատանվում է. Reuters

ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային դիտարկել Լիբանանի արևելք ուժեր ուղարկելու հավանականությունը՝ այնտեղ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու գործողությունների աջակցելու համար, սակայն Դամասկոսը չի ցանկանում նման առաքելություն ստանձնել՝ վախենալով Մերրձավոր Արևելքում պատերազմի մեջ ներքաշվելուց և կրոնական լարվածության սրումից:

Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով լավատեղյակ 5 աղբյուրի, որոնք ցանկացել են անանուն մնալ:

Reuters-ը գրում է, որ թեմայի վերաբերյալ զրուցել է 10 աղբյուրի հետ, որոնցից 6-ը սիրիացի պաշտոնյաներ են և կառավարության խորհրդականներ, 2-ը դիվանագետներ են Արևմուտքից, մեկը եվրոպացի պաշտոնյա է, մեկը՝ արևմտյան հետախուզության աղբյուր:

Սիրիացի 2 պաշտոնյաները նշել են, այս գաղափարը ԱՄՆ-ի և Սիրիայի ներկայացուցիչները քննարկել են դեռևս անցյալ տարի:

Միտքը դարձյալ թափ է առել Իրանի դեմ պատերազմը սկսելու ֆոնին: Սիրիացի պաշտոնյաները նշել են, որ առաջարկը եղել է պատերազմը սկսելուց առաջ, մինչդեռ ամերիկացի անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ պատերազմը սկսելուց հետո:

Բոլոր աղբյուրները միաբերան պնդել են, որ Սիրիայի իշխանությունը զգուշորեն քննարկում է միջսահմանային գործողություն իրականացնելու հավանականությունը, դակայն դեռևս վերջնական որոշում չունի և տատանվում է:

ԱՄՆ պետքարտուղարությունը չի ցանկացել մեկնաբանել «գաղտնի դիվանագիտական հաղորդակցությունները»՝ հորդորելով լրատվականին հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Սիրիայի և Լիբանանի կառավարություններից:

Հոդվածի հրապարակումից հետո Սիրիայում ԱՄՆ պատվիրակ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը X-ում գրել է, որ «տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային զորքեր ուղարկել Լիբանաբւ, սուտ է և ոչ ճիշտ»:

Լուսանկարում՝ Բեյրութի արվարձանները՝ Իսրայելի հարվածներից հետո

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն