Վլադիմիր Վարդանյանը, դեռ ՍԴ դատավոր չընտրված, ԱԺ հանձնաժողովի նիստում խոսեց ընտրվելու հավանականության մասին և չվարեց նիստը | azatutyun.am

azatutyun.am Թեև Ազգային ժողովի նախագահի՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունը դեռ չի հրապարակվել, ութ տարի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եղած Վարդանյանը որոշեց չվարել հանձնաժողովի այսօրվա նիստը՝ իր ձևակերպմամբ, «շահերի բախումից խուսափելու համար»։

Մեկ շաբաթից էլ պակաս անկուսակցական դարձած Վարդանյանը նիստի ընթացքում արդեն իսկ խոսեց իր ընտրվելու հավանականության մասին, շնորհակալություն հայտնեց գործընկերներին և լքեց նիստերի դահլիճը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը անցած շաբաթավերջին Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Ընտրվելու դեպքում Վլադիմիր Վարդանյանը կդադարեցնի նաև խորհրդարանական գործունեությունը: 2018-ից ի վեր Վարդանյանը իշխող ուժի ցուցակով պատգամավոր ընտրվելուց բացի ղեկավարել է նաև Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Պաշտպանել է ՔՊ-ի տարբեր աղմկահարույց նախագծեր, ամենաթարմ օրինակներից մեկն էլ՝ ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական փաթեթը:

Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարան գործուղելու որոշումը, իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները խնդրահարույց էին համարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն