armenpress.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում։
Ինչպես հաղորդում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքը, հեռախոսազրույցի ընթացքում Մերցն ու Ալիևը խոսել են Մերձավոր Արևելքում պատերազմի ու Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության մասին։
«Կանցլերը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար։ Երկուսն էլ ընդգծել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները»,- ասվում է հրապարակման մեջ։