Իրանում պատերազմը վատ կանխազգացումներ է առաջացնում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ. Զելենսկի | factor.am

factor.am  Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք մտահոգություն ունի, որ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությունը կշեղի մարդկանց ուշադրությունն Ուկրաինայում տեղի ունեցողից։

«Ես վատ զգացողություն ունեմ Ուկրաինայի իրավիճակի վրա այս պատերազմի ազդեցության վերաբերյալ։ Ցավոք, Ամերիկայի ուշադրությունն ավելի շատ Մերձավոր Արևելքի, քան Ուկրաինայի վրա է։ Ահա թե ինչու են մեր դիվանագիտական ​​հանդիպումները, եռակողմ հանդիպումներն անընդհատ հետաձգվում։ Եվ դրա համար կա մեկ պատճառ՝ պատերազմն Իրանում»,- հայտարարել է Զելենսկին։

Բանակցային գործընթացի մասին հարցին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահն ասել է, որ բանակցող թիմերը զրուցում են միմյանց հետ։

«Նախագահ Թրամփը կենտրոնացած է Իրանի վրա, բայց բանակցող թիմերը զրուցում են միմյանց հետ։ Մեր խումբն ամեն օր զրուցում է ամերիկյան կողմի հետ։ Գիտեմ, որ ամերիկացիները նույնպես ամեն օր զրուցում են ռուսների հետ։ Իրանում այս պատերազմի պատճառով ամերիկյան կողմը հայտարարեց, որ պատրաստ է երկու կողմերին էլ հյուրընկալել Ամերիկայում։ Մենք հաստատեցինք մեր մասնակցությունը, բայց ռուսները դեմ են Միացյալ Նահանգներում հանդիպմանը։ Հետևաբար, առայժմ մենք փորձում ենք կենտրոնանալ Ամերիկայի վրա՝ առաջարկելով ամսաթիվ և վայր։ Ուկրաինան կաջակցի ցանկացած ամսաթվի և ցանկացած վայրի, բայց ոչ Ռուսաստանում»,- ասել է նա։

Զելենսկին մարտի 17-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել էր, որ Մերձավոր Արևելքում կա 201 ուկրաինացի ռազմական փորձագետ, ևս 34-ը «պատրաստ է տեղակայման»։ Ըստ նրա՝ նրանք ռազմական մասնագետներ են, որոնք գիտեն՝ ինչպես պաշտպանվել «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերից, որոնք Ռուսաստանը պարբերաբար օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն