ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին վերսկսել «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ վարչակազմը պետք է վերսկսի «Ամերիկայի ձայնի» (VoA) միջազգային հեռարձակողի գործունեությունը, որոշումը կայացրել է ԱՄՆ դաշնային դատավոր Ռոյս Լամբերտը՝ մարտի 17-ին։ Նա պարտավորեցրել է ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը (USAGM) մինչև հաջորդ շաբաթվա վերջ ներկայացնել VoA-ի հեռարձակումների վերսկսման ծրագիր։ USAGM-ը դաշնային ֆինանսավորում է հատկացնում միջազգային հեռարձակող լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվություն են տրամադրում այն ​​երկրների բնակիչներին, որտեղ մամուլի ազատությունը բացակայում է կամ սահմանափակ է։

Իր որոշման մեջ Լամբերտն ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսը սահմանել է USAGM-ի առաքելության և ֆինանսավորման հստակ պահանջներ։ Դրանց համաձայն՝ գործակալության հեռարձակող ծառայությունները պետք է ապահովեն իրադարձությունների օբյեկտիվ և հուսալի լուսաբանում՝ ընդգրկելով «աշխարհի բոլոր նշանակալի տարածաշրջանները»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն