azatutyun.am Լեհաստանը նախատեսում է արգելել դպրոցներում 16 տարեկանից փոքր երեխաների սմարթֆոնների օգտագործումը՝ միանալով այն երկրների աճող ցանկին, որոնք սահմանափակում են երեխաների էկրանային ժամանակը և սոցիալական ցանցերի օգտագործումը։
Այս մասին այսօր հայտարարել է երկրի կրթության նախարարը։
«Մենք հիմա ավարտում ենք դպրոցների համար կարևոր օրենսդրական փոփոխությունների աշխատանքը, որը ներառում է նաև այս տարվա սեպտեմբերի 1-ից սմարթֆոնների օգտագործման արգելքը հիմնական դպրոցներում,- լրագրողներին ասել է նախարար Բարբարա Նովացկան։
Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, Նովացկան ներկայացրել էր նաև մեկ այլ նախաձեռնություն՝ արգելել 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում