ՌԴ ԱԳՆ-ից քննադատում են Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթը | azatutyun.am

azatutyun.am  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ քննադատելով նրա մի շարք հայտարարություններ և ծաղրելով որոշ ձևակերպումներ։

Բրիֆինգի ընթացքում Զախարովան տարակուսանք է հայտնել Փաշինյանի՝ «երրորդ երկրների» մասին խոսքերի և հայ հոգևորականների շրջանում նախկին ԿԳԲ աշխատակիցների հիշատակման կապակցությամբ։

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչ «երրորդ երկրի» մասին է խոսքը, չեմ հասկանում, թե ում է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԿԳԲ աշխատակիցների մասին։ Ո՞ւմ մասին է նա խոսում։ Պարոն Ալիևի՞ մասին։ Ենթատեքստերից ես հասկանում եմ, որ նրա պատկերացմամբ… Բայց չէ՞, նա դա Հեյդար Ալիևի՞ մասին է ասում»,- Զախարովան հարցին պատասխանելիս փորձում էր լրագրողից ճշտել՝ իսկ ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը հոգևորակաների մասին է, Զախարովան արձագանքել է․ «Այսինքն՝ խոսքը, ըստ երույթին, հոգևորականների մասին է, որոնք ժամանակին եղել են ԽՍՀՄ ԿԳԲ գործակալներ։ Իսկ այժմ այս հոգևորականները, ըստ երևույթին, չեն ենթարկվում նրա կամքին, կա՛մ դիմադրում են, կա՛մ փորձում են նրան խելքի բերել, ինչպես ինքն է ասում՝ փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը՝ երրորդ երկրների շահերի համար», -հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Այս համատեքսում Մարիա Զախարովան նաև անդրադարձել է Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Մարտի 11-ին Ստրասբուրգում հայկական կառավարության ղեկավարը նշել էր, որ երկիրը ցանկացած դեպքում շահելու է՝ եթե ԵՄ-ին անդամակցի։

«Կարծում եմ՝ երբ մարդը ասում է, որ եթե ընդունեն ԵՄ՝ լավ է, իսկ եթե չընդունեն՝ էլի կհաղթեն, ապա նման մարդիկ սովորաբար իրենց հետ շախմատ խաղալիս են հաղթում»․- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան մատնանշել է ԵՄ տնտեսական դժվարությունները՝ ներառյալ արդյունաբերական արտադրության անկումը, պետական պարտքի աճը, միգրացիոն ճգնաժամը և էներգակիրների բարձր գները, որոնք, նրա խոսքով, ազդում են քաղաքացիների կենսամակարդակի վրա։

«Սա որևէ քաղաքական գնահատականի հետ կապված չէ․ դա Հայաստանի ինքնիշխան որոշման հարցն է։ Սա պարզապես փաստի արձանագրում։ Հուսամ Հայաստանի ղեկավարությունը կշարունակի պահպանել իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում կամ հստակ կնշի իր դիրքորոշումը»,- ասել է Զախարովան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն