ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղական տիկին Ուրսուլա Լաուբլիին և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով