Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին | hetq.am

hetq.am Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։ Դատավորը վերդիկտը հրապարակել է այսօրվա դատական նիստում։ Պատժաչափի հարցը դատարանը կքննարկի լրացուցիչ դատական նիստի ժամանակ։ Նրանց նկատմամբ մինչ այս կիրառված էր գրավ խափանման միջոցը, դատարանը այսօրվա նիստում խափանման միջոցին համակցել է նաև բացակայելու արգելքը։

Այս մասին հայտնում է Արուսյակ Ալեքանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։

«Մենք համաձայն չենք վերդիկտի հետ, այն պետք է լիներ արդարացման և ոչ թե մեղադրական։ Օրենքով հասանելի և թույլատրելի բոլոր միջոցներով մենք փորձելու ենք ապացուցել, որ Արուսյակ Ալեքսանյանը, հետևաբար և Թամարա Պետրոսյանը, Էրիկ Ալեքսանյանը իրենց մեղսագրված արարքները չեն կատարել»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն