Իրանը հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող նավթավերամշակման գործարանին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ավիահարվածի է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստում գտնվող SAMREF նավթավերամշակման գործարանը։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ Հորմուզի նեղուցում կիրառվող սահմանափակումների ֆոնին սա Պարսից ծոցի երկրներից հում նավթ արտահանելու միակ հանգույցն է։

Իրանի IRIB պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ ամերիկացիները ներդրումներ են կատարել նավթավերամշակման գործարանում, իսկ Իրանի այս հարձակումը հարված էր ԱՄՆ–ի այլընտրանքային երթուղուն:

Նշենք, որ Իսրայելը հարվածել է Իրանի «Հարավային Պարս» հանքավայրին։ Թեհրանն ի պատասխան հարվածներ է հասցրել Կատարի հեղուկ բնական գազի ամենամեծ համալիրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` Միացյալ Նահանգներն ու Կատարը տեղյակ չեն եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանի «Հարավային Պարս» հանքավայրին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն