Նոր Սահմանադրության նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կան մտավախություններ, որ  Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը Սահմանադրության տեքստից դուրս կգա:

«Մենք աշխատում ենք Սահմանադրության նախագծի վրա: Ես այսօր էլ եմ անցել Սահմանադրության նախագծով: Եվ այնտեղ շատ հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ արդարադատության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն