ՔԿ-ն բավարարել է Սամվել Կարապետյանի միջնորդությունը | iravaban.net

iravaban.net  Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով 2026 թվականի մարտի 18-ին ստացվել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում «Facebook» սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ»,- տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով Սամվել Կարապետյանին, հարց էր հնչեցրել, թե ինչու նրա ու քաղաքացիների միջեւ «հանրային հաղորդակցություն տեղի չի ունենում».

«Ո՞վ ա զրկված ուղիղ եթերից։ Պրոբացիան [ծառայությունը] պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր։ Թողեք մտնի ուղիղ եթեր, ասի՝ ինչ ա ասում»,- ասել էր Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն