armenpress.am Հայաստանի գյուղացիական տնտեսությունները և ոչ խոշոր ֆերմերները կկարողանան օգտվել անտոկոս վարկերից։
Այս մասին սոցցանցում հրապարակած տեսաուղերձում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա չի հստակեցրել ծրագրի մեկնարկի ժամկետը։
«Իսկ գիտեք, թե որն է ամենապահանջված պրոդուկտներից մեկը Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար։ Իմ հանդիպումներում ամենապահանջված պրոդուկտը, որը մեր քաղաքացիները ցանկացել են ունենալ, դա 0 տոկոսով՝ անտոկոս վարկերն են։ Դուք ասում եք՝ մենք իրականացնում ենք։ Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր»,- նշել է նա։