factor.am Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 21-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Current time-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական բանակցային պատվիրակության քաղաքական թիմն արդեն ճանապարհին է։
«Այս շաբաթ օրը մենք հանդիպումներ ենք ակնկալում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսօր մենք մանրամասն քննարկել ենք բանակցությունները Ռուստեմ Ումերովի, Կիրիլ Բուդանովի և Դավիթ Արախամիայի հետ։ Սերգեյ Կիսլիցան նույնպես կմասնակցի հանդիպումներին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը չի նշել հանդիպման ձևաչափը կամ թե ովքեր են մասնակցելու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում