Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել»,- նշեցին ՔԿ-ից։

Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մարտի 22-ին։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն