Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Այդ մասին ասված է Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջում:

«Այս պահին երթևեկությունը վերականգնված է, և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում:

Շնորհակալություն ենք հայտնում ձեր համբերատարության և ըմբռնման համար»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել էր տեխնիկական խափանում։ Մետրոպոլիտենը անցել էր մեկգծանի երկկողմանի երթևեկության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն