armenpress.am Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը 2025 թվականին 2018թ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների համեմատ աճել է 2.7 անգամ:
Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«2025 թ-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը 2018թ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների համեմատ աճել է 2.7 անգամ: 2025թ ընթացքում միջազգային կրթական ծրագրերի շրջանակներում գործընկեր երկրների ուսումնական հաստատություններում տարբեր ծրագրերով կրթություն են ստացել 481 զինծառայող և քաղաքացիական ծառայող, իսկ ՀՀ-ում իրականացված միջազգային ծրագրերի շրջանակներում՝ 167 զինծառայող և ծառայող»,-ասաց Պապիկյանը:
Օտար լեզուների դասընթացների խմբերի ընդլայնման միջոցով աշխատանքներ են տարվել արտասահմանյան ռազմաուսումնական հաստատություններում օպերատիվ և կառավարման մակարդակների կրթության համար թեկնածուների նախապատրաստության ուղղությամբ: