Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին | armenpress.am

armenpress.am Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտների: Այս մասին ԻՊԲ-ն գրել է իր Telegram ալիքում։

Բանակը նշում է, որ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան մարտի 19-ին Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում դրուզ քաղաքացիական անձանց վրա հարձակումների։

Հարվածների թիրախներ են դարձել երկրի հարավում սիրիական բանակի ռազմական օբյեկտներում գտնվող հրամանատարական կենտրոնները և զենքերը։

«ԻՊԲ-ն չի հանդուրժի Սիրիայի դրուզ բնակչությանը հասցված վնասը և կշարունակի գործել նրանց պաշտպանելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Սուեյդայի շրջանում գործող դրուզ աշխարհազորայինները հայտնել են, որ մարտի 19-ին զոհվել է 9 մարդ՝ չպարզաբանելով, թե ինչ հանգամանքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն