azatutyun.am ԱԱԾ տնօրենն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կաթողիկոսի մասին խոսեց՝ նշելով նրա աշխարհիկ անունը, ինչպես անում է վարչապետը:
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է», – «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը:
ԱԱԾ տնօրենն անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ «Դուք էլ եք միացել եկեղեցին բարեփոխելու ծրագրին, որ օգտագործում եք Կտրիճ Ներսիսյան ձևակերպումը»: