Մոսկվան չի մասնակցի մարտի 21-ին նախատեսված Կիևի և Վաշինգտոնի միջև բանակցություններին | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին նախատեսված Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին, սակայն հույս ունի, որ մոտ ապագայում կվերականգնվի եռակողմ ձևաչափը։

«Ոչ, դրանք կլինեն ուկրաինացիների և ամերիկացիների երկկողմ շփումներ։ Այս դադարը ժամանակավոր է։ Ես նկատի ունեմ եռակողմ ձևաչափի շարունակությունը։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կկարողանանք շարունակել այդ բանակցությունները»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա հավելել է, որ առայժմ հստակություն չկա եռակողմ ձևաչափով հնարավոր բանակցությունների անցկացման վայրի վերաբերյալ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Հետագայում կողմերը պետք է կրկին հանդիպեին մարտի սկզբին Աբու Դաբիում, սակայն խորհրդակցությունները հետաձգվեցին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ հետաձգման որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ՝ Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն