Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-25-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն