Արսեն Թորոսյանը հետևել է կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել և անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին։

Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Նախարարն այցելել է քաղաքացիների բնակության վայրեր, հանձնել բանկային քարտերը, նաև տեղեկատվություն տրամադրել կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացման, դրանց անկանխիկ վճարման, ինչպես նաև 20% հետվճարի տրամադրման գործընթացների վերաբերյալ։

Նախարարությունից հիշեցնում են, որ 2026 թ․ ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, ինչի շրջանակում միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերը փոխանցվում են բանկի կողմից՝ սուրհանդակային ծառայության միջոցով․ անհրաժեշտության դեպքում գործընթացին մասնակցում են նաև Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն