ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը սկսում է ապրիլի 13-ից և ավարտվում է ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին | armenpress.am

armenpress.am ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին։

Այս մասին Արմեն Սմբատյանը տեղեկացրել է տեսաուղերձով։

«Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները»,- հայտնել է Սմբատյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն