Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ՝ նշելով, որ պետության պարտավորությունն է նրանցից յուրաքանչյուրի համար ապահովել իրական հնարավորություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև երաշխավորել նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։

Ուղերձում ասվում է. «Մարտի 21-ը՝ «արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության հիմքն են։ Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով»։

Ընդգծվում է, որ բոլորը պետք է հիշեն՝ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և արտահայտվում մեր գործողություններում։

«Այս համատեքստում հատկապես արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը։Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և խթանելու մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ձևավորելու հանդուրժող ու պատասխանատու միջավայր։Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն»,-ասվում է ուղերձի տեքստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն