656080600_1340752711432515_540836455868119244_n

Զբոսաշրջության կոմիտեն ընդունել է Global Affairs Canada-ի ներկայացուցիչներին

Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե հյուրընկալվեցին Global Affairs Canada-ի տարածաշրջանի առևտրային հարաբերությունների հանձնակատար` Հայաստանի հարցերով պատասխանատու Նադեժդա Եգայը, նույն կազմակերպության առևտրային հարցերով խորհրդական և առևտրային հարաբերությունների ավագ հանձնակատար Մարտին Շարրոնը, ՀՀ-ում Կանադայի դեսպանության առևտրային հարաբերությունների հանձնակատար Յանա Տերտերյանը:

Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրեց Զբոսաշրջության կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, տարվա ընթացքում կայանալիք խոշոր միջոցառումները, ինչպես նաև ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը և դրանց իրականացման հիմնական առաջնահերթությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն