Քաղաքացին ՊՆ ՌՈ է ահազանգել ու հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ զենք-զինամթերք է բերել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք-զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք-զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները, դեպքի վայր մեկնելով, ջրատարի մեջ հայտնաբերել են պարկ։ Տարածքը պահպանության վերցնելուց հետո ՌՈ աշխատակիցները դեպքի մասին հայտնել են ՆԳՆ պարեկային ծառայությանն ու ոստիկանության ՀՈԳՎ Տաշիրի բաժին:

Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ։

Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն