Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի պետական ​​գործերի նախագահ | armenpress.am

armenpress.am Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում բացված 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական  պետական ​​լրատվամիջոցներին։

«Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ է վերընտրվել 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի առաջին օրը», – ասվում է հրապարակման մեջ։

Yonhap-ը նշում է, որ նստաշրջանի ընթացքում Չո Յոն Վոնը, որը հայտնի է որպես Կիմ Չեն Ընի մերձավոր աջակիցներից մեկը, ընտրվել է Գերագույն ժողովրդական ժողովի մշտական ​​կոմիտեի նախագահ՝ փոխարինելով Չխվե ​​Ռյոն Հեին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն