Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում համալրում կա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում տեղի է ունեցել համալրում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած մարզչական շտաբին է միացել ֆիզպատրաստության մարզիչ Պրեդրագ Բոժիչը:

Սերբ մասնագետը նախկինում աշխատել է Սերբիայի ազգային ու Մ-21 հավաքականներում, Բելգրադի «Պարտիզանում», Սլովակիայի «Տրենչինում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս օրերին Երևանում պատրաստվում է Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն