Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

Հանրապետության տարածքում`

Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մարտի 25-28-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն