Ուկրաինական անօդաչուների հարձակումներ Բալթիկ ծովի Ռուսաստանի ափերին | azatutyun.am

azatutyun.am Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանի ուղևորները գիշերել են օդակայանում։ Պաշտոնյաների փոխանցմամբ՝ Լենինգրադի մարզի ուղղությամբ Ուկրաինայի դրոնների հարձակման հետևանքով երեկ և այսօր ավելի քան 100 թռիչք չեղարկվել կամ ուշացել է։ Օդանավակայանը անվտանգության նկատառումներով մոտ 16 ժամ դադարեցրել է աշխատանքը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ոչնչացվել է ավելի քան 70 անօդաչու թռչող սարք։ Փրկարարների տեղեկություններով՝ մահվան դեպքեր չեն գրանցվել։

Պրիմորսկ նավահանգստային քաղաքում հրշեջները պայքարում են վառելիքի պահեստի հրդեհը մարելու համար, որը բռնկվել է դրոնի հարվածից։ Վիբորգի շրջանում վնասվել է էլեկտրահաղորդման սյունը։

Reuters-ի հաղորդմամբ՝ անօդաչուների հարձակումների հետևանքով Բալթիկ ծովի Պրիմորսկի և Ուստ-Լուգայի նավահանգիստները, որոնք նավթի արտահանման խոշորագույն նավահանգիստներն են Ռուսաստանում, կիրակի օրվանից դադարեցրել են հում նավթի և վառելիքի արտահանումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն