35 միավոր տեխնիկա և 300 աշխատակից. Արմավիրում ոռոգման շրջանին ընդառաջ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ

Արմավիրի մարզում շարունակվում են ոռոգման շրջանին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքին անմիջականորեն հետեւել են «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, «Մելիորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։

Այս մասին տեղեկացոնում է Ջրային կոմիտեն։

ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ և սեփական միջոցներով՝ «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) սպասարկման տարածքում (6 տեղամաս, 40 ենթատեղամաս) ակտիվորեն իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Գործի է դրվել 35 միավոր տեխնիկա՝ տրակտորներ, բուլդոզերներ, էքսկավատորներ, որոնց կիրառմամբ իրականացվում են առվահանության լայնածավալ աշխատանքներ։

Մի շարք հատվածներում՝ ավելի քան 300 աշխատակցի ներգրավմամբ, իրականացվում են ներտնտեսային ցանցի հողային առուների և ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն