Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է պահանջել | iravaban.net

iravaban.net  Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարիա Զախարովաի վերջին ճեպազրույցին՝ այն գնահատելով անընդունելի։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Զախարովան, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականության վերաբերյալ արտահայտություններին, փորձել է թեմայի հետ չառնչվող կերպով հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը։

Բաքվում ընդգծել են, որ նման համատեքստում Ալիևի անվան հիշատակումը դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք նրա ժառանգության և ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող վարքագծին, նշվում է, որ ադրբեջանական կողմը ռուսական կողմից ակնկալում է համապատասխան պարզաբանումներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն