factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ ընթացող հակամարտությունը բնութագրել է որպես «ռազմական գործողություն», այլ ոչ թե պատերազմ։
Մեմֆիսում հանցավորության դեմ պայքարին նվիրված կլոր սեղանի ընթացքում Թրամփը հայտարարել է. «Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»։
Սպիտակ տունը սկզբից ի վեր խուսափում է Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» անվանելուց՝ այն ներկայացնելով որպես «Էպիկական զայրույթ» («Epic Rage») անունով գործողություն։ Սակայն Թրամփը առնվազն մեկ անգամ տեղի ունեցողը բնութագրել է նաև որպես «պատերազմ»։