Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն | shantnews.am

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 141,4 գրամ քաշով և 100 գրամ կանեփի չորացված բույս:

Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն