ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր

Մարտի 23-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմը: Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը:

Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, ներկայացվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

Հավաք-խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ՊՆ համակարգում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման քաղաքականության վարման ընթացքին, ներդրված ծրագրային համակարգի հետագա զարգացմանը, առկա խնդիրներին և դիտարկվող լուծման տարբերակներին առնչվող մի շարք հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն