Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմում ավելի քան 2100 երեխա է սպանվել կամ վիրավորվել | azatutyun.am

azatutyun.am Մերձավոր Արևելքում արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմում ավելի քան 2 100 երեխա է սպանվել կամ վիրավորվել, հայտարարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

ՄԱԿ-ի հովանու նեքո գործող կառույցի փոխտնօրեն Թեդ Չայբանի խոսքով, մինչ օրս Իրանում սպանվել է 206, Լիբանանում՝ 118, Իսրայելում՝ չորս և Քուվեյթում՝ մեկ երեխա, չի բացառվում, որ առաջիկայում այս թվերն աճեն։

«Բախումների հետագա ընդրաձակումն ու շարունակությունը աղետալի կլինի միլիոնավոր մարդկանց համար», – հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը հակամարտության գոտի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն