factor.am Լիտվայի Վարենա շրջանում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ, անհայտ օբյեկտ է ընկել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Լիտվայի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով՝ «ամենահավանական վարկածն» այն է, որ դա Բելառուսից անօդաչու թռչող սարք է եղել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Օբյեկտն ընկել է Լավիսոս գյուղի մոտակայքում, որը գտնվում է Բելառուսի սահմանից շուրջ 30 կմ հեռավորության վրա: Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության (LRT) հետ զրույցում տեղի բնակիչները պատմել են, որ առավոտյան ժամը 3:00-ի սահմաններում «լսել են թռչող օբյեկտի բարձր բզզոց, որին հաջորդել է ուժեղ պայթյուն»։ LRT-ի թղթակցի խոսքով՝ դեպքի վայրում ընկած են եղել անօդաչուի բեկորներ։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ ի պատասխան անհայտ օբյեկտի մասին հաղորդագրությունների։
«Ոստիկանությունը և հրշեջ-փրկարարական ծառայությունն աշխատում են դեպքի վայրում, ուղարկվում է ՌՕՈՒ ուղղաթիռ և այլ ուժեր. ակտիվացվել է «Վահան» ծրագիրը»,- գրել է Ռուգինիենեն իր Ֆեյսբուքյան էջում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում