Կառուցապատողների աշխատանքային խմբի նիստին քննարկվել են քրեաիրավական և վարչաիրավական հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 24-ին տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նիստի սկզբում ամփոփվել են նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կառուցապատողների սնանկության առանձնահատկություններին, ինչպես նաև գնորդի վճարումների ապահովագրության (insurance) մասշտաբայնացման խթանմանը։

Այնուհետև քննարկվել են օրակարգային այլ թեմաներ, այդ թվում՝ քրեաիրավական և վարչաիրավական հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն