Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է Իրանի հետ պատերազմին չմասնակցող երկրների համար | shantnews.am

shantnews.am  Հորմուզի նեղուցը բաց է միջազգային անվտանգ նավագնացության համար, սակայն այս կանոնը չի տարածվում Իրանի հետ պատերազմող երկրների վրա։ Այս դիրքորոշումը հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, նավերը կարող են անվտանգ անցնել, բայց պատերազմող պետությունները այս ցանկում չեն ներառված», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը:

Իրանի նախարարը շնորհակալություն է հայտնել Պեկինին արտակարգ մարդասիրական օգնության համար և ընդգծել, որ Թեհրանը ձգտում է համապարփակ, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի:

Իր հերթին, Վան Ին հայտարարել է, որ Պեկինը դեմ է այլ պետությունների ինքնիշխանության խախտումներին և կոչ է անում կողմերին օգտագործել խաղաղության գործընթաց սկսելու յուրաքանչյուր հնարավորություն։

«Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան շարունակական պատերազմը», – նշել է նա՝ հավելելով, որ Չինաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ Մերձավոր Արևելքում իրավիճակի հանդարտեցման գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն