news.am Կուբայի շուրջ լարվածության սրումը, որը ենթարկվում է արտաքին ճնշման աճի, լուրջ մտահոգություն է առաջացնում։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վերահաստատում ենք մեր համերաշխությունը մեր կուբացի բարեկամների հետ՝ իրենց ինքնիշխան զարգացման ուղու իրավունքի հարցում։ Մենք կշարունակենք Հավանային անհրաժեշտ օգնություն և աջակցություն տրամադրել, ներառյալ՝ նյութական աջակցություն։ Մարդասիրական օգնությունն այս պահին խիստ կարևոր է մեր կուբացի բարեկամների համար», – նշել է Լավրովը։