Թրամփը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ աջակցություն է հայտնել Օրբանին | shantnews.am

shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խորհրդարանական ընտրություններից առաջ։

Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում։ Թրամփը Հունգարիայի վարչապետին անվանել է «ուժեղ առաջնորդ, որը արդյունքներ է ստանում»։

«Վիկտորը ջանասիրաբար աշխատել է Հունգարիան պաշտպանելու, նրա տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առևտուրը ընդլայնելու, անօրինական ներգաղթի դեմ պայքարելու և օրենքն ու կարգը պահպանելու համար։

Հունգարիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հասել են համագործակցության նոր բարձունքների և ուշագրավ հաջողությունների իմ վարչակազմի օրոք՝ մեծ մասամբ շնորհիվ վարչապետ Օրբանի։

Ես հպարտ էի աջակցել Վիկտորին 2022 թվականին նրա վերընտրության ժամանակ, և ինձ համար պատիվ է դա կրկին անել», – ընդգծել է Թրամփը՝ կոչ անելով Հունգարիայի ընտրողներին քվեարկել Օրբանի օգտին։

«Ես նրա հետ եմ մինչև վերջ», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին։ Իշխող «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը ընտրական պայքարի մեջ է մտել ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ, որը ԵՄ ղեկավարության աջակցությունն է վայելում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն